Գումարներ` շրջակա միջավայրն աղտոտելու համար
2017 Dec 01 23:00
-
Ոսկան Սարգսյան
-
Հիմնական
Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրը` Դեբեդ գետը, մթնոլորտն աղտոտելու համար 2017 թվականին Տավուշի մարզի համայնքներին նախատեսված է հատկացնել գումարներ:
Գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, հարցնելով, թե այդ գումարները հատկացվե՞լ են, ո՞ր համայնքներին են դրանք տրվել: Ստացվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի պատասխանը, ուր ասված է. « ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017թ. նոյեմբերի 17-ի դրությամբ Տավուշի մարզի Այրում համայնքին սուբվենցիա է տրամադրել 1771.7 հազար դրամ, մինչեւ տարեվերջ կտրամադրվի եւս 2118.3 հազար դրամ: Նոյեմբերյան համայնքին տրամադրվել է 1832.4 հազար դրամ, Կողբ համայնքին տրամադրվել է 509.8 հազար դրամ»:
Հրապարակվել է։ 23:00 01/12/2017
Առայժմ մեկնաբանություններ չկան