Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Գրեթե մեկ տարի անց սպանության պատճառը պարզված չէ

Վաղը՝ մայիսի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է Հրանտ Անանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հուլիսի 5-ին, ժամը 22.20-ի սահմաններում Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցում, «Միջի աղբյուր» պուրակի դիմացի հատվածում կայանած,Բերդ քաղաքի բնակիչ Դավիթ Բադալյանին պատկանող «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենայում դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քննությամբ չպարզված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ,կտրող-ծակող գործիքով հարվածել է Դ. Բադալյանի որովայնի շրջանում, որի հետեւանքով վերջինս մահացել է; 1987թ. ծնված Հ. Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»), նա կալանավորված է: Մեր տեղեկություններով՝ սպանության պատճառը Հ. Անանյանի եւ Դ. Բադալյանի միջեւ անձնական բնույթի խնդիրն է եղել, Հ. Անանյանը նախկինում դատվել է ավազակային հարձակման համար: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 22/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM