Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են

Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/ , հայտնում է,  Դիլիջանի համայնքապետարանի միջոցներով շարունակվում են  կարգավորվել գյուղամիջյան ճանապարհները: Իրականացվում են  հարթեցման, փոսալցման խճապատման  աշխատանքներ:

Հաղարծնում  ավարտին մոտ են  ճանապարհների լայնացման և հարթեցման աշխատանքները: Արդեն կարգավորվել են  9 կմ երկարությամբ  ճանապարհահատվածներ: Ավարտվել է դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհի բարեկարգումը և    հենապատի կառուցումը:

Գոշում բետոնացվել են  260 գծամետր ճանապարհային հատվածներ: Աղավնավանքում և Հովքում կատարվել է յուրաքանչյուրում շուրջ 2 կմ, Խաչարձանում՝ 700, Թեղուտում՝ ավելի քան 300՝ գծամետր  երկարությամբ  հողալցման, հարթեցման, փոսալցման և խճապատման աշխատանքներ:

Համայնքապետարանի միջոցներով  ամռան սկզբին ծավալուն աշխատանքներ էին իրականացվել  գյուղերից դեպի հանդամասեր գնացող ճանապարհների կարգավորման ուղղությամբ:

 

Հրապարակվել է։ 07:03 29/11/2019