CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղերում խմելու ջուրը պակաս է, վթարի հետեւանքով Դեղձավանում այն իզուր կորում է

Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղի բնակիչները մեզ ցույց տվեցին գյուղի ծայրի խմելու ջրագծում շուրջ մեկ ամիս առկա վթարը: Դրա հետեւանքով խոր ջրափոս է առաջացել, որից ջուրը հոսում է գյուղի բնակիչներից մեկի այգին: Ստեփանավանի տարածաշրջանից սկիզբ առնող ջրագիծը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Դեղձավանում վթարի հետեւանքով Ստեփանավանի ջուրը կորում է, իսկ Դեղձավանի հարեւան Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերում վաղուց սպասում են Ստեփանավանի խմելու ջրին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 07/10/2018