Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հաղարծնի շաբաթը հաջողությամբ կայացավ

 

Օգոստոսի 12-18-ը  կայացավ Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը; Հայ առաքելական եկեղեցու  Տավուշի թեմի երիտասարդաց միջոցառումն  արդեն չորրորդ  տարին  անցկացվեց։  Երիտասարդների կողմից կազմակերպված ու կյանքի կոչված ամենամյա այդ  փառատոնի  նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի  հարուստ հոգևոր ժառանգությունը, հայ մշակույթի  զարգացման մեջ առանձնահատուկ դերն ու ապրող ներկան։ Շաբաթվա ընթացքում վանական համալիրի  տարածքում կայացան ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տեղի ունեցան գորգագործության, խաչքարագործության, կավագործության,  փայտի փորագրություն, մետաքսագործության, կարպետագործության վարպետաց դասեր, ավանդական գաթայի և ուտեստների պատրաստման ցուցադրություն, ազգային պարերի ուսուցում, ելույթ ունեցավ Հայասզանի պետական  ջազ նվագախումբը, տարբեր  երգչախմբեր հոգևոր ու ազգային երաժշտության համերգներ ունեցան ։ Առանձին միջոցառում  նվիրված էր  հայոց բանակին։

Հաղարծին վանական համալիրի  տարածքը մեկ շաբաթով վերածվեց  կենդանի քաղաքի, ուր բոլորը համակված էին  արարելու, կյանքի  բերկրանքով եւ  սիրով՝ որպես մի մեծ ընտանիք։


 

Լուսանկարը ՝ Վահագն Թամրազյանի 

Հրապարակվել է։ 11:04 19/08/2019