ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հակառակորդը կորցրել է 790 մարդ, ունի մոտ 1900 վիրավոր». Արծրուն Հովհաննիսյան


«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի գրեթե ողջ երկայնքով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ առավել թեժ են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները. «Հայկական բանակի ստորաբաժանումները, վարելով թեժ մարտեր, արձանագրել են շեշտակի զգալի հաջողություններ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է 790 մարդ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ: Հակառակորդը, Հովհաննիսյանի փոխանցմամբ, ունի մոտ 1900 վիրավոր: Զինտեխնիկայի կորուստների մասին Հովհաննիսյանը հայտնեց, որ հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ:

«Մարտերը շարունակվում են, Մեր ԶՈՒ-ն հստակ կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը:

 


Հրապարակվել է։ 23:22 29/09/2020