Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համայնքապետարանը` ուրիշի վթարային շենքում

Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանի փոքր համայնքներից է: Բնակավայրը հիմնադրվել է 1924թ., Կունեն կոչվող տարածքում: Այն հիմնվել է փայտի սղոցման գործարանի շնորհիվ , շրջակա գյուղերից մարդիկ եկել են այդտեղ , աշխատանքի անցել, բնակություն հաստատել: 1932 թվականից արտադրության ընդլայնման արդյունքում այդտեղ սկսել են կառուցել բնակելի տներ, դպրոց, հիվանդանոց, խանութ, ճաշարան եւ այլն: 1964թ. Սեւքարի սղոց-գործարանը վերանվանվել է Աճարկուտ բանավանի: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Աճարկուտն ունեցել է 177 բնակիչ, 50 տնտեսություն: Աճարկուտի համայնքապետարանը մշտապես տեղակայված է եղել Աճարկուտ գյուղում գտնվող Սեւքարի անտառտնտեսության վարչական շենքում: Սեւքարի անտառտնտեսության վարչական աշխատողները 7-8 տարի առաջ տեղափոխվել են Սեւքար գյուղի մուտքին գտնվող նորակառույց շենք: Աճարկուտ համայնքը 2016թ. սեպտեմբերի 18-ից ղեկավարում է 30-ամյա Մանվել Ավետիքյանը: Նա ասաց, որ «Հայանտառը» փորձել է Սեւքարի անտառտնտեսությանը պատկանող վարչական շենքը աճուրդով վաճառել, սակայն գործը չի ստացվել, որովհետեւ շենքը վթարային է: Վնասված է նաեւ կառույցի տանիքը: Աճարկուտում ազատ այլ շինություններ չկան, որպեսզի համայնքապետարանը, թեկուզ ժամանակավորապես, այնտեղ տեղակայվի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 25/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia