ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցները՝ կալանքի տակ

ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելուն հարկադրելու եւ գումարի բռնագանձման պահանջներով: 2018թ. մարտի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումն ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել հունիսի 6-ին: Պետական գույքի կառավարման վարչությունը հայցադիմումի ապահովում կիրառելու համար միջնորդել է Գանձաքարի համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Այդ քաղաքացիական գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 08:00 15/08/2018