Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Համայնքի շրջանավարտների համար նախատեսված նվերները կուղարկվեն հասցեատերերին

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/    հայտնում է, որ  ավանդույթը չխախտելով՝ Բերդի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ, նվերներ է պատրաստել Բերդ համայնքի 271 շրջանավարտի համար:

Համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝  նվերները անձամբ հանձնելու փոխարեն կուղարկվեն հասցեատերերին։

Հրապարակվել է։ 07:55 27/05/2020