Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանդիպում-քննարկում Աչաջրի ծննդատան խնդրով


Հայտնել ենք, որ Աչաջրի Առողջության կենտրոնի ծննդատան  ֆինանսավորումը  այս տարի դադարեցվել է, այսինքն՝ ծննդատունը փակվում է։ Դա հարուցել է Աչաջրի, նաեւ հարակից համայնքների բնակիչն երի դժգոհությունը։ Հունվարի 13-ին  մարզպետարանում հանդիպում-քննարկում է կայացել, որին մասնակցել են  մարզպետ Հայկ Չոբանյանը, Առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը,Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը, Իջեւանի տարածաշրջանի այլ համայնքների ղեկավարներ։ Քննարկման ավարտին մարզպետն ասել է,որ ինքն առաջիկայում խնդրի վերաբերյալ հանդիպում կունենա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում նշված է «Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։
Մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։

«Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը» ։

 

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 08:39 14/01/2020