Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանուն երեխաների անվտանգության

Տավուշի մարզում պարբերաբար տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց հետեւանքով տուժում են են անչափահասները: Դա հրամայական է դարձնում անչափահասներին ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցանումը: Անվտանգ երթեւեկության ապահովման նպատակով Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների մի շարք դպրոցներում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները իրականացրել են դասընթացներ, որոնց ընթացքում դպրոցականներին ուսուցանել են ճանապարհային երթեւեկության նշանները եւ ավտոճանապարհն անվտանգ անցնելու կանոնները:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 04/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia