Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հարգանքի տուրք՝ ոստիկանության, ազատամարտի վետերաններին

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ, « Զոհված ոստիկանների ընտանիքներին աջակցություն» ՀԿ նախագահ, գնդապետ Լիլիթ Չիբուխչյանը կազմակերպել էր նոյեմբերյանցի ոստիկաններին եւ ազատամարտիկներին նվիրված միջոցառում: Նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած միջոցառմանը ներկա էր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանը: Դահլիճում էին նոյեմբերյանցի զոհված ոստիկանների հարազատները, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ոստիկանության եւ ազատամարտի վետերաններ: Միջոցառումը վարեց, օրվա խորհրդին նվիրված ասմունքեց Իջեւան քաղաքի մշակույթի կենտրոնի գեղմասվար Գայանե Չապուխյանը, ասմունքով հանդես եկավ նաեւ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի աշխատակից, դերասանուհի Նաիրա Աբրահամյանը: Նոյեմբերյանի «Վերածնունդ» եւ «Սոսե» պարային համույթները հանդես եկան պարային ելույթներով: Լիլիթ Չիբուխչյանը ոստիկանության եւ ազատամարտի վետերաններին «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից պատվոգրեր, հայ-ռուսական զինվորական ակադեմիայի «Վարդան Մամիկոնյան» հուշամեդալ հանձնեց: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 13/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia