Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Հարց մարզպետին՝ «Ռեստորանը Տավուշ կոչելուց Տավուշի մարզն ի՞նչ է շահել»

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի փետրվարի 6-ի ասուլիսի ժամանակ մարզպետին ասացինք, որ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը Տավուշ է կոչվում, գործում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ, Դիլիջան- Իջեւան ավտոճանապարհի եզրին Տավուշ անունով ռեստորան է գործարկվել, ռեստորանն այդ անունով կոչելով Տավուշի մարզն ի՞նչ է շահել, մարզի անվանումը որպես ռեստորանի անուն օգտագործելու թույլտվության համար ռեստորանի տերը գումար է վճարե՞լ: Հովիկ Աբովյանն ասաց. «Մենք ընդառաջում ենք բոլորին, մեր հեղինակային իրավունքը պահելով, որպեսզի տնտեսությունը զարգանա, մենք գումար չենք պահանջում եւ այն պահանջելու իրավունք չունենք»: Մարզպետին ասացինք, որ մի ռեստորան մարզի անունը կրի, իսկ մարզի այլ ռեստորաննե՞րը… Հովիկ Աբովյանն ասաց. «Թող ռեստորանում լավ սպասարկում լինի, լավ միջոցառումներ, թե չէ ռեստորանի անունը Տավուշ լինի, թե Դիլիջան…»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 15/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM