Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀԱՍԱՆԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այրումի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.ayrumcity.am/,  հայտնում է, որ Տավուշի մարզի Այրում համայնքում տեղի ունեցավ նախադեպը չունեցող, երկար սպասված միջոցառում՝ կապած համայնքում սոցիալական ծառայություններն աջակցող Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսի հետ, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանի ուղեկցությամբ։ Համայնքների խոշորացման այս կարճատև ժամանակահատվածում, Այրում համայնքում առաջացած և բարձրաձայնած սոցիալական բազմաթիվ հարցեր մեծ ուշադրության արժանանցան ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսի կողմից և աստիճանաբար գտան իրենց լուծումները Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի և սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանի հետևողական ջանքերի շնորհիվ։ Համայնքի այս գողտրիկ, բնության  տարերքի մեջ գտնվող փոքրիկ այգում կատարվեց Լին Մ. Թրեյսի և նրա աշխատակազմի ջերմ ընդունելություն, քննարկվեցին կատարված աշխատանքները և ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա անելիքների ուղղությամբ։ Այրում համայնքի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին՝ Հայաստանում սոցիալական ոլորտի հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում լավագույն աշխատանքի համար նվիրեցին սարքավորումներ և կահույք։

Վերջում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը համայնքի բնակչության անունից հայտնեց իր գոհունակությունը և հանձնեց շնորհակալագրեր մեր բարեկամ, բարերար ընկերներին։
Հայրենիքը սկսվում է սահմանից, ուստի սոցիալական հարցերը իրենց լուծումները պետք է ստանան հենց այդ սահմանից։


Հրապարակվել է։ 07:40 11/07/2020