Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացին Վ. Կարմիրաղբյուրի սահմանագծով փորձել է անցնել Ադրբեջան

Մայիսի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1975թ. ծնված տղամարդը իր շապիկը որպես սպիտակ դրոշ պարզած՝ փորձել է հատել գյուղի սահմանագոտին, սակայն դա կանխվել է հայ սահմանապահների կողմից: Վ. Կարմիրաղբյուրում միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո նա Ռուսաստանում ռազմական ուսումնարան է ընդունվել: Տղամարդը երկար ժամանակ ապրել է Ղազախստանում, ՀՀ եւ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, այնտեղ երկու երեխա ունի: Նա մոտ ամիսուկես առաջ է վերադարձել Վ. Կարմիրաղբյուր, ուր նրա մայրն է բնակվում: Նա սահմանապահներին ասել է, որ ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թուղթ հանձնել, որն ապացուցում է, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Վ. Կարմիրաղբյուրից ստացված տեղեկություններով՝ հավանական է, որ տղամարդը հոգեկան շեղումներ ունի: Մեր տվյալներով՝ նրա գործով զբաղվել են ԱԱԾ-ն եւ ռազմական ոստիկանությունը: Մայիսի 12-ին կամ 13-ին տղամարդը փորձել է թռչել Ղազախստան, սակայն Երեւանի օդանավակայանում պատռել է չվերթի տոմսը եւ վերադարձել գյուղ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 17/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia