Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հեռուստացույցերով բեռնատարի հրդեհի պատճառով Դիլիջանի թունելը փակ է (ֆոտոշարք)

Այսօր`սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ի սահմաններում Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում այրվել է  ռուսական պետհամարանիշերով «ՄԱՆ» մակնիշի բեռնատար, որի մեջ եղել են հեռուստացույցեր: Ղեկին գտնվող Բելառուսի քաղաքացի Իվան Բատկովը բեռնատարով թունել մտնելով, տեսնելով, որ ավտոմեքենայի լույսերը  մարում են , կանգնեցրել է  մեքենան, միացրել բեռնատարի վթարային լուսաթարթիչները: Նա նկատել է շարժիչի տակ բոց, փորձել ավտոմեքենայում գտնվող 4 կրակմարիչներով մարել կրակը, բայց չի ստացվել: Բեռնատարը  եւ բեռն ամբողջովին այրվել են; Լսվել է 4-5 պայթյուն, պայթել են բեռնատարի արգելակման համակարգի բալոնները: Դեպքի  վայրում աշխատել են արտակարգ  իրավիճակների նախարարության ստորաբաժանման աշխատողներ: Ճանապարհային ոստիկանները 2 կողմից փակել են թունել տանող  ճանապարհը, երթեւեկը կատարվել ու այժմ  կատարվում է շրջանցիկ`Սեմյոնովկա գյուղով ձգվող  ճանապարհով: Մեր տեղեկություններով`մեկ, մեկուկես ժամից թունելով երթեւեկը կվերսկսվի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ    

Հրապարակվել է։ 21:00 29/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia