Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հերոս Կիրանց գյուղը բնակարանաշինության կարիք ունի

Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղը մերօրյա ազատամարտում հերոսության բազում օրինակներ է տվել: Փոքր, փաստացի 384 բնակիչ ունեցող գյուղն այդ ժամանակ 14 զոհ է ունեցել: Համայնքի ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ Կիրանցը սահմանամերձ այն քիչ համայնքներից է, որտեղից արտագաղթ չկա: Գյուղի տղամարդկանց մի մասը,  որպես պայմանագրային զինծառայող, այժմ պաշտպանում է սահմանը: Համայնքի ղեկավարի վկայությամբ ՝ գյուղի նորաստեղծ 15 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի: Կան երիտասարդներ, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, սակայն բնակարանի խնդրի պատճառով չեն ամուսնանում: Կիրանցում դուռը փակ, չբնակեցված տուն չկա, որ երիտասարդ ընտանիքները դրանք վարձակալեն: Գյուղը շուրջ 100 աշակերտ ունի, նրանք 8-ամյա կրթությունը ստանում են ծննդավայրի հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակում Սարիգյուղի, Ներքին Ծաղկավանի, Սեւքարի, Իջեւանի դպրոցներում: Համայնքի ղեկավարն ասաց, որ Կիրանցում երիտասարդ ընտանիքների համար բնակարանաշինություն իրականացնելու խնդրանք-առաջարկով դիմել են տարբեր կազմակերպություններ եւ անհատ-բարեգործների, սակայն արդյունք չկա: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 02/02/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia