Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հերթեր Բագրատաշենի մաքսակետում

Տավուշի մարզի բնակիչ ավտոներկրողները դժվարություններ են կրում, քանզի  Ճապոնիայից եւ  Վրաստանից  ներկրված ավտոմեքենաները մաքսազերծվում են Գյումրիում, Տավուշից  Գյումրիի հասնելու համար հարկ է  երկար  ճանապարհ անցել։ Ավտոներկրողները դժգոհություն են հայտնում , որ Բագրատաշենի մաքսակետում  բեռների զննությամբ զբաղվում են մաքսակետի  տասնյակ աշխատակիցներ, արտերկրից  Հայաստան  ներկրվող ավտոմեքենաների  փաստաթղթային ձեւակերպումներով՝ ընդամենը 2 աշխատակից։ Դա հերթերի պատճառ է դառնում։ Այդ  հերթերի պատճառով  երբեմն  Տավուշի  մարզի բնակիչ ավտոներկրողը ավտոմեքենան թողնում է  մաքսակետում եւ  վաղ առավոտյան է  մաքսակետ վերադառնում, որպեսզի գոնե այդ ժամանակ  ավտոներկրման փաստաթղթային  ձեւակերպումները կատարվեն։

Հրապարակվել է։ 10:07 18/11/2019