Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հետախուզման մեջ գտնվող Ազատամուտ համայնքի ղեկավարը հիվանդանոցում է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է համայնքի ղեկավարներից մեկի կողմից ինքնիրավչության, նրա հանդեպ քրեական գործ հարուցելու, վերջինիս հանդեպ հետախուզում հայտարարելու մասին: Պարզեցինք, որ քրեական գործը վերաբերում է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին: Զանգահարեցինք Ժ. Մարտիրոսյանի բջջային հեռախոսահամարին: Պատասխանեց նրա որդին, ով հայտնեց, որ Ժ. Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ից գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում : Նա ասաց, որ ոստիկանները եղել են այդ հիվանդանոցում, Ժ. Մարտիրոսյանը ներկայումս այդտեղ բուժում է ստանում: Հավելենք, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը, համայնքի բնակչության մի ստվար մասը պահանջում է 2008 թվականից Ազատամուտ համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը: Ժորա Մարտիրոսյանի լուսանկարը՝ hetq.am կայքից:  Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 10/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia