+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի միսը կուտեն մանկատան սաները

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Իջևանի բնակիչ, 70-ամյա Աշոտ Ղևոնդյանի ավտոմեքենայում հայտնաբերված, մորթված մացառախոզի մասին: Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ այդ դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, քանզի դրա համար հարկավոր է բնապահպանների եզրակացությունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի արժեքի վերաբերյալ: Իրավապահները հայտնեցին, որ կենդանու որսը եղել է ապօրինի, Ա. Ղեւոնդյանի մոտ հայտնաբերված որսորդական հրացանը եւս եղել է ապօրինի: Սպանված մացառախոզը ուղարկվել է բնապահպաններին, այն կտրվի Հայաստանի մանկատներից մեկին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 21/02/2018