Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«ՀիմնաՏավուշի» տարածած գարշահոտը` միջպետական ավտոճանապարհին

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում գործում են «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնապահական ֆերման եւ պանրի ընդլայնված արտադրամասը: Նախկինում հայտնել ենք, որ մեկուկես տարի առաջ պանրի արտադրամասի տարածքում 3,5 տոննա փչացած պանիր է հորվել: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկողներին  ծանր հոտը խեղդում է: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող վարորդները բողոքում են «ՀիմնաՏավուշի» անասնաֆերմայի եւ պանրի արտադրամասի տարածած գարշահոտից: Այսօր` հունվարի 17-ի երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում երթեւեկելով այդ տարածքով, տարածված ծանր հոտի պատճառով ստիպված էինք բարձրացնել ավտոմեքենայի կողային բոլոր ապակիները:  

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia