+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀՔԾ քննիչը միջնորդել է կալանավորել Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենին

Հատուկ  քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից տեղեկացանք, որ ՀՔԾ քննիչը Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ դատարան միջնորդություն է ներկայացրել: Դատարանը  վերջինիս հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել գրավը: Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ մամուլի քարտուղարը ելնելով նախաքննության շահերից` այլ մանրամասներ չհայտնեց: 1958թ. ծնված, ՀՀԿ անդամ Ավետիք Ադամյանը  2017թ. նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում  խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու էր, ստանալով 4895 ձայն, նա ընտրություններում չհաղթեց: Ավետիք Ադամյանի  որդին՝ Կարեն Ադամյանը Տավուշի մարզպետի տեղակալն է: ՀՀ դատախազությունը նախկինում հայտարարել է, որ իրականացված ապօրինի ծառահատումների հետեւանքով պետությանը պատճառած վնասի չափը պարզելու նպատակով քրեական գործով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում նշանակվել են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը կազմել է 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ: Հավելենք, որ այդ անտառտնտեսության մի շարք աշխատակիցներ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված  են: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը` Ավետիք Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 18:00 23/02/2018