CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հովհաննես Շարամբեյանի տան, թանգարանի հետ կարելի՞ է այդպես վարվել

Նախկինում հայտնել ենք Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի փայտե պատշգամբի քանդվելու մասին: Դեպքից մոտ երկուսուկես ամիս է անցել, շենքի վիճակը վատթար է: Դիլիջանի բնակիչները հայտնեցին, որ այդ շենքը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում: Թանգարանի շենքը դիլիջանցիների համար կարեւոր է նաեւ այն առումով, որ այն եղել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի սեփական տունը, որը խորհրդային տարիներին Շարամբեյանը նվիրել է քաղաքին, դարձրել թանգարան: Հ. Շարամբեյանի անվամբ են կոչվում Երեւանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը եւ իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը: Ակնկալում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը այդ շենքի վիճակի վերաբերյալ պարզաբանում կտա: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 13/11/2018