Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Հովիկ Աբրահամյանը եւ մարզպետ Հովիկ Աբովյանը միասին հարսանիքի են մասնակցել

Հովիկ Աբրահամյանը եւ մարզպետ Հովիկ Աբովյանը միասին հարսանիքի են մասնակցել

Դեկտեմբերի 22-ին Նոյեմբերյան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում կայացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ Վլադիմիր Մովսիսյանի հարսանիքը: Փեսացուն 2016թ. ապրիլի 30-ին Թալիշում հերոսաբար զոհված 19-ամյա Գարիկ Մովսիսյանի եղբայրն է:

Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը հայտնեց, որ Մովսիսյանների քույրը`Գայանեն մանուկ հասակում մահացել է տանը կարմիր բիբարի պահածո օգտագործելու հետեւանքով, բուտուլիզմ հիվանդությունից: Զորականում, որը նախկինում ադրբեջանաբնակ գյուղ է եղել, բնակվում են Դաշտային Ղարաբաղի հռչակավոր Չարդախլու գյուղից վերաբնակվածները: 2016թ. մայիսի 2-ին Գարիկ Մովսիսյանի հուղարկավորության արարողության մասնակիցները  տեսել էին, որ շատ վատ պայմաններում, հողաշեն, խարխուլ տանն է ապրում Մովսիսյան ընտանիքը:

Պետական բյուջեի միջոցներով Մովսիսյանների համար նոր առանձնատան կառուցման գործը ստանձնել է այդ ժամանակ վարչապետ պաշտոնավարած Հովիկ Աբրահամյանը, ում նաեւ ընտանիքի քավորի պատիվն ու պարտականությունն է տրվել: Նա որպես քավոր նվեր է բերել նորապսակներին, նաեւ խոստացել հոգալ հարսանիքի հետ կապված ծախսերը:

Նոյեմբերյանում կայացած հարսանիքին, զորականցիների հրավերով, մասնակցել է նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 15:00 23/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM