Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հունաստանցի ամուսինները մեղադրվում են 150 հազար դոլարով գնված նախրին առնչվող սուտ մատնության մեջ

Հունաստանի հանրապետության քաղաքացի հանդիսացող ամուսինների հանդեպ ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ մատնության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Մեր տեղեկություններով՝ հույն ամուսինները Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի բնակչին մեղադրել են իրենց փողերով գնված կովերը հափշտակելու մեջ, մինչդեռ վերջինս պարզապես նախիրը սարերում տեղափոխել է այլ վայր: Գործը վերաբերում է շուրջ 150 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումարով գնված կովերին: Հույն ամուսինների հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը: Ներկայումս այդ քրեական գործի քննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 31/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia