Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Hraparak.am. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐ ԵՆ ԱԽՏՈՐՈՇՎԵԼ


Տեղեկություն ունեինք, որ Տավուշի մարզի ձեռնոցների արտադրամասում 150 հոգի վարակվել է նոր տիպի կորանավիրուսով։ «Հրապարակը»  զանգահարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ով մասամբ հաստատեց՝ ասելով, որ 88 հոգու մոտ վարակն ախտորոշվել է։

«Գործատուն, որ ունի 700 աշխատակից, թեստավորումը կատարել է իր միջոցներով»,-ասաց Հայկ Չոբանյանը։ Այդ անձինք, նրա խոսքով՝ ասիմպտոմ հիվանդներ են և գտնվում են իրենց տներում՝ ինքնամեկուսացման մեջ, միայն 3 անձ գտնվում է հիվանադանոցում։ «Որևէ մեկի սիմպտոմ չկա»,-ասաց մարզպետը։
Հարցին, թե չէ՞, որ մասնավոր կլինիկաները այլևս կորոնավիրուսի թեստեր չեն անում, մարզպետը պատասխանեց՝ գործատուն պայմանագիր ունի մասնավոր կլինիկայի հետ և իր միջոցներով իրականացրել  է իր աշխատակիցների ախտորոշումը։

Հրապարակվել է։ 10:18 27/05/2020