CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀՅԴ անդամ պատգամավորի կուսակցական գործունեությունը մեկ տարով կանխակայվել է

ՀՅԴ անդամ, իջեւանցի ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանը ապրիլի 25-ին Ֆեյսբուքի իր էջում տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26-ը եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով` այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»: Հետո ՀՅԴ-ն միացավ շարժմանը: ՀՅԴ մեր աղբյուրը հայտնեց, թե քանի որ Ս. Մանուկյանը առանց կուսակցության որոշման էր միացել համաժողովրդական շարժմանը, նրա հանդեպ կուսակցական տույժ է կիրառվել, մեկ տարով կախակայվել է նրա կուսակցական գործունեությունը: Այդ ընթացքում նա չի կարող մասնակցել ՀՅԴ ժողովներին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 11:00 08/05/2018