Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթ է եղել դեպի Նոյեմբերյանի սար

Սեպտեմբերի 28-ին Նոյեմբերյան քաղաքում ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթ է կայացել։ Ավտոերթի մասնակիցները  Նոյեմբերյան քաղաքից մեկնել  են Սրբասար, որը Նոյեմբերյանի տարածաշրջանի սարերից է։ Նոյեմբերյանցիները հանքավայր գործարկելու դեմ պայքարի հաջող փորձ ունեն։ «Պոլիմետալ Արմենիա»   ՍՊԸ-ն  Նոյեմբերյան եւ Կողբ համայնքներում երկրաբանական հետախուզումներ էր նախաձեռնել, որպեսզի հետո այդտեղ մետաղական հանքավայր շահագործի։  Նոյեմբերյանցիների համառ դիմադրության արդյունքում  2018թ մարտին այդ հանքահետախուզական աշխատանքները այդպես էլ չսկսվեցին։

Հրապարակվել է։ 05:52 03/10/2019