ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւան քաղաքը բարեկարգվում է (ֆոտոշարք)

Իջեւան քաղաքի փողոցների բարեկարգման, ասֆալտապատ փողոցներում փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ համայնքի միջոցներով ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը, Անկախության փողոցի թվով 13, Աբովյան փողոցի թվով 4 բազմաբնակարան շենքերի բակերում գիշերային լուսավորություն է անցկացվել: Քաղաքապետարանի տրամադրած շինարարական նյութերով, բնակիչների մասնակցությամբ Մետաղագործների թաղամասում հանգստի տաղավար է կառուցվել, այդ թաղամասում եւս մեկ տաղավարի կառուցումն ընթացքի մեջ է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 27/06/2018