Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իջեւան քաղաքում գործարկվեց ֆուտբոլի 5-րդ խաղադաշտը

Այսօր`դեկտեմբերի 27-ին Իջեւան քաղաքի վերին հատվածում գտնվող Բլբուլյան թաղամասում գործարկվեց 350 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ: Այն թվով 5-րդ արհեստական ծածկով փոքր խաղադաշտն է, որ գործարկվել է Իջեւանում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ 5 փոքր խաղադաշտերից 3-ը կառուցվել է համայնքի, 2-ը՝ բարերարների միջոցով: Բլբուլյան թաղամասի երեխաները ոգեւորված էին խաղադաշտի գործարկումով: Դեկտեմբերի 27-ին նաեւ Իջեւանի ոչ կենտրոնական փողոցների բարեկարգման աշխատանքներ էին կատարվում:

Հրապարակվել է։ 23:00 27/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM