Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանը բարեկարգվել է

Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայությունն ամեն օր հետևողականորեն և պատասխանատվությամբ քաղաքի տարբեր հատվածները բարեխղճորեն տեսքի է բերում,բարեկարգում,աշխատում ավելի գեղեցիկ և մաքուր դարձնել շրջապատը։ Հերթական գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում մայթերը,փողոցները,հրապարակներն ու պուրակները հեռացվեցին ավելորդ բուսականությունից,մաքրվեցին աղբից,կանաչապատվեցին ,կատարվեցին ծառատնկման աշխատանքներ։

Ծառայության բոլոր մասնագետները,տնօրինությունը մի նպատակ ունեն`գոհացնել բնակչությանը, քաղաքն ավելի բարետես դարձնել։

Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ijevancity.am/, հայտնում  է, որ   այդ ամենում իր կարևոր առաքելությունն ունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը։Նա բոլոր աշխատանքներին անձնապես է հետևում և ոգևորում աշխատակիցներին։


Հրապարակվել է։ 07:05 27/06/2020