Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջևանը քաղաք կդառնա, բայց...(լուսանկարներ)

Իջեւանցի բլոգեր, ԻջեւանԻ կոմունալ հիմնարկության սանիտարական մաքրման բաժնի վարիչ Վահագն Թամրազյանը Ֆեյսբուքում  գրել է «Մի՞թե մենք լրիվ անթասիբ ենք, մի՞թե ճիշտ էր գանձաքարցի Գորենը, թե Իջևանը քաղաք կդառնա, բայց...։

Ժողովուրդ, հերիք եղավ, բոլ եղավ։ Հերիք ա ձեր տների ու չգիտեմ որտեղեքի լափածը լցնեք փողոցները։ Ես անողոք եմ լինելու քաղաքի մաքրության հարցում։ Քաղաքը մաքուր պահելու գործում ինձ համար չկան անօրինական միջոցներ։ Դաժան եմ լինելու բոլոր զիբիլածինների հանդեպ, առանց որևէ խտրականության։ Սև նոր տարի եմ բերելու բոլոր փնթռոշների գլխին։ Իմ պայքարը թավշյա չի, մղկտացնելու եմ մեծ ու փոքրով։ Խելքի եկեք, մարդ եղեք։

Հ.Գ. Այս լուսանկարը ընդամենը մի համեստ դրվագ է։ Եթե ես հրապարակեմ օրվա ընթացքում իմ տեսած բոլոր տեսարանները, շատ զզվելի պատկեր կստացվի»։

 

Հրապարակվել է։ 15:21 03/12/2019