+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի Ասլանյան փողոցում ասֆալտապատում է կատարվել

Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցում 110 մետր երկարությամբ ճանապարհ ասֆալտապատվել է: Այդ նպատակով համայնքի բյուջեից ծախսվել է ավելի քան 10 միլիոն դրամ: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նախկինում Ասլանյան փողոցում ասֆալտապատում էր կատարվել հրատապ ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցներով: Համայնքի ֆինանսական միջոցներով Ասլանյան փողոցի ասֆալտապատ ճանապարհը շարունակվել, երկարացվել է:

Հրապարակվել է։ 22:00 17/11/2017