Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.ijevancity.am/, հայտնում է, որ
Իջևանը տարեվերջին է մոտենում հաստատուն քայլերով
և ծանրակշիռ ձեռքբերումներով։ Ամեն օր քաղաքում կատարվում են նոր աշխատանքներ`
նոր մոտեցումներով։
Ազատամարտիկների պուրակում
տեղադրվել են նոր լուսատուներ, նստարաններ, աղբամաններ։ Շրջապատը մաքրվել է ավելորդ
բուսականությունից, աղբից։
Համայնքապետարանի կոմունալ
ծառայությունը` համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ամենօրյա հսկողության
արդյունքում , կարճ ժամանակաընթացքում քաղաքի ողջ տարածքով իրականացրել է մաքրման և բարեկարգման
ծավալուն աշխատանքներ։
Եվ ահա կատարված աշխատանքները լրացվեցին ծառատունկով`
տնկվեցին 10 նոր եղևնի, որը Իջևանին էր նվիրաբերել, ,,Հուսո տուն,, բարեգործական հիմնադրամը`
հայ ժողովրդի բարեկամ, քահանա Կառլ Հայնց Շայդենի միջոցով։
Նա նույնպես մասնակցեց ծառատունկին։
Հրապարակվել է։ 09:03 07/11/2019