Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի ԲԿ-ի հոգեբույժ-նարկոլոգին 5-10 տարի ազատազրկում է սպառնում

Համլետ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես հոգեբույժ-նարկոլոգ, այդ ԲԿ-ում իրեն հատկացված մասնաբաժնի իր աշխատասենյակի դարակում պաhել է զգալի չափերով հոգեմետ նյութեր, որոնք 2017թ. հուլիսի 3-ին հայտնաբերվել են ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից: Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը») եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որոնք կատարվել են խոշոր չափերով»): Առաջին հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, 2-րդը` 5-10 տարի ազատազրկում`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով, որպես իրեղեն ապացույց, դատարան է ներկայացվել հոգեմետ դեղերի 2 փաթեթ: Հ. Հարությունյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է դեկտեմբերի 21-ին:

Հրապարակվել է։ 18:00 18/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia