Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Իջեւանի գեղեցկուհու»`Աղստեւի հունը մաքրում են (ֆոտոշարք)

Աղստեւ գետը Իջեւան քաղաքին գեղեցիկ տեսք է տալիս: Տավուշի մարզկենտրոնի գետափնյա փողոցը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի սիրված վայրն է: Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայություն հիմնարկությունը գետի հունը մաքրում է այնտեղ աճած ծառերից, գետում առկա տարատեսակ աղբից, ջրաբերուկներից: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ գետի հունը մաքրելը Աղստեւի հոսքն ազատ է դարձնում: Նա ասաց, որ քաղաքապետարանը Իջեւանի բնակիչներին, գետի ափին առկա օբյեկտների տերերին զգուշացրել, հորդորել է տարատեսակ աղբն Աղստեւ չթափվել, օգտվել ամեն օր քաղաքում աղբահանություն կատարող աղբահավաք մեքենայի ծառայությունից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 18:00 01/02/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia