Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի քաղաքապետարանը բարեկարգել, ճամփեզրի մոշուտներից մաքրել է քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհի եզրերը

Իջեւանի համայնքապետարան-համայնքի բնակչություն համագործակցության արդյունքում բետոնապատման աշխատանքներ են կատարվել Պռոշյան, Չարենցի, Բլբուլյան փողոցներում, Մետաղագործների փողոցում ասֆալտապատում է արվել; Ասֆալտի քերուկով բարեկարգման աշխատանքներ են արվել Պռոշյան, Մետաղագործների, Տերյան, Նար-Դոսի, Այգեստան փողոցներում, նաեւ` Բլբուլյան, Անկախության, Երիտասարդական փողոցների բազմաբնակարան շենքերի բակերում:   Ավարտվել է քաղաքային մարզադպրոցի մեծ դահլիճի նորոգումը, վինիլային ծածկույթը փոխարինվել է ինքնահարթեցվող շերտով, տեղադրվել է նոր մարզագորգ: Իջեւան քաղաքում նախկինում տեղադրվել է ֆելզիտ քարից 50 աղբաման: Այժմ դրանց ավելացել է եւս 11-ը, առաջիկայում Տավուշի մարզկենտրոնի փողոցներում կտեղադրվի եւս 39 նման աղբաման: Քաղաքի փողոցներում տեղադրվել է ցինկից 45 մեծ աղբաման: Իջեւանի քաղաքապետարանը բարեկարգել, ճամփեզրի մոշուտներից մաքրել է քաղաքային գերեզմանատուն տանող ճանապարհի եզրերը, նաեւ՝ այլ ճանապարհներ: Նար-Դոսի եւ Մետաղագործների փողոցներում գիշերային լուսավորության ցանց է կառուցվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 13/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia