Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իջեւանի քոլեջում բացվեց ավտովերանորոգման արհեստանոց

Իջեւանի քոլեջում բացվեց ավտովերանորոգման արհեստանոց

Նոյեմբերի 30-ին Իջեւանում գործող Տավուշի  տարածաշրջանային պետական քոլեջում  հանդիսավոր պայմաններում շահագործման հանձվեց Եվրամիությամբ  աջակցությամբ, «Սեյվ  Դը  Չիլդերն»  ծրագրով կառուցված սոցիալական ձեռնարկություն՝ ավտովերանորոգման արհեստանոց։ Ավտովերանորոգման արհեստանոցի բացումը կարեւոր է նաև այն առումով, որ հաջորդ ուստարվանից  այդ մասնագիտությունը քոլեջում կուսուցանվի «դուալ» (երկակի) կրթական եղանակով։

Միջոցառմանը մասնակցում էին  Տավուշի փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, Հայ առաքելական եկեղեցու  Տավուշի  թեմի առաջնորդ Տեր Բագրատ  եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի հոգեւոր հովիվ, Տեր Սեմեոն  քահանա Առաքելյանը, քոլեջի նախկին տնօրեն Վահագն  Առաքելյանը, քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Լ․ Մելիքջանյանը, հիշյալ ծրագրի համակարգող Ա․ Երնջակյանը, Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Կ.  Նազարյանը, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ»   ՀԿ-ի նախագահ Լ․Կիրակոսյանը և այլոք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ  Բրուտյանը: Ավտովերանորոգման արհեստանոցի կառուցմանն իրենց անշահախնդիր օգնությունն են ցուցաբերել քոլեջի  մի շարք աշխատակիցներ եւ  ուսանողներ։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


https://aravot.am

Հրապարակվել է։ 00:00 02/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ