Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի կարի ֆաբրիկան կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է աշխատանքը

«Տեսանկյունին» է  դիմել Իջեւան քաղաքում խորհրդային տարիներին գործած հանրախանութի շենքում շուրջ մեկ տարի առաջ գործարկված կարի արտադրամասի բանվորուհին, ով իր անունը չհրապարակելու խնդրանքով՝ հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ այդ արտադրամասում կորոնավիրուսի բռնկում է եղել, տնօրենը  200  աշխատողներին  իրենց  տներն է  ուղարկել, աշխատողների մեջ կան վարակակիրներ, որոնք բուժում են ստանում Դիլիջանի հիվանդանոցում։։ Բանվորուհին նաեւ  հայտնել է,որ իրենք  աշխատավարձ են ստանում 50 օրը մեկ, ոչ թե՝ բանկային  քարտերով, այլ՝ ծրարների մեջ, լինում են դեպքեր, երբ աշխատավարձի չափը  քիչ է լինում հանրապետություն ընդունված նվազագույն  աշխատավարձից՝ 68 հազար դրամից։  Իջեւանի նախկին  հանրախանութի շենքի 2-րդ հարկում գործող․ ռուսական  «Իջգրանդ տեքստիլ» ընկերության  կարի արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ իրենց արտադրամասում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, իրենք բոլոր՝ 203 աշխատողներին  երկու շաբաթով  տոներ  են ուղարկել՝  ինքնամեկուսացման։ Մ Միրզոյանի վկայությամբ՝ ներկայումս բացահայտվել ե, որ  կարի արտադրամասի 11 աշխատողներ  վարակված են կորոնավիրուսով։ Նա  ժխտեց, որ իրենք աշխատավարձը վճարում  են  50 օրը մեկ, ասելով, որ  աշխատավարձ  վճարում են ամեն ամիս, ոչ թե  ծրարներով, այլ՝ բանկային  քարտերով։    Մ Միրզոյանն  ասաց, որ իրենք  շինարարական եւ որսորդական հագուստ են արտադրում, որը առաքվում է  Ռուսաստան։ Ընկերության սեփականատերը ռուս է, նա Իջեւանում  արտադրամաս գործարկելու, նոր հաստոցներ տեղադրելու  համար 3 միլիոն դոլար ներդրում է  կատարել։ Արտադրամասի տնօրենը  հայտնեց, որ  իրենք բանվորներին վարձատրում են գործարքային  ձեւով, ըստ կատարած աշխատանքի, որոշ դեպքերում հնարավոր է,  որ կատարած աշխատանքի համար վճարը  քիչ լինի հանրապետությունում ընդունված նվազագույն  աշխատավարձից։  Մ Միրզոյանը հայտնեց, որ իրենց արտադրամասը կապ չունի նույն շենքի առաջին հարկում գործող կարի արտադրամասի հետ, ուր 60 մարդ է աշխատում։  «Իջգրանդ տեքստիլ» ընկերությունը ամսական շուրջ 1000 դոլարի ծախս կատարելով՝ ավտոբուսներ է ուղարկում Իջեւանի սահմանամերձ գյուղեր՝ Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան, որպեսզի աշխատողներին տեղափոխի  Իջեւան քաղաք եւ  հակառակ ուղղությամբ։ ՄՄիրզոյանը ցանկություն հայտնեց,որ պետությունը հարկային արտոնություննեով  խրախուսի իրենց արտադրությունը։ Նա հայտնեց,որ  իրենց բոլոր՝ 203 աշխատողները պետականորեն գրանցված են, իրենց մոտ  կային  կար սովորողներ՝ բանվորների աշակերտներ, որնց   հարկային տեսչությունը համարել է  թաքնված աշխատողներ եւ շուրջ 70 միլիոն դրամի հայց ներկայացրել դատարան , այդ  հայցով  դատաքննությունը  դեռ չի կայացել։ 

Հրապարակվել է։ 12:00 28/07/2020