Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իջեւանի կենտրոնի հրաշք, կանաչապատ տարածքը կիսաքանդ են արել. (Ֆոտոշարք)

Հայտնել ենք Իջեւան քաղաքի կենտրոնում կանաչապատ տարածքի հետ կապված խնդրի մասին: Սրճարանի սեփականատեր Խաժակ Թանանյանը շուրջ 25 տարի այդ տարածքը խնամել, այնտեղ տարատեսակ, գեղեցիկ թփեր է տնկել: 2007թ. Երեւանյան-14 հասցեում գտնվող 90 քառակուսի մետր տարածքը, 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրվել է Իջեւանի բնակիչ Արտուշ Օհանյանին,ով պատրաստվում է կանաչապատ այդ գոտում առեւտրի եւ սպասարկման օբյեկտ գործարկել: Խաժակ Թանանյանը հայտնեց, որ Արտուշ Օհանյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի ոստիկանների ներկայությամբ իրականացվի դատարանի վճիռը: Նա ասաց, որ դատարանի վճիռը միայն կանաչ գոտում գտնվող տաղավարները ապամոնտաժելուն է վերաբերել, ինչը կատարվել է ԴԱՀԿ-ի աշխատակիցների ներկայությամբ: Թանանյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին, երբ ոստիկանությունում ինքը հայտարարություն է տվել նախկինում Իջեւանի քաղաքապետարանի կողմից Արտուշ Օհանյանին տարածքի տրման անօրինականության վերաբերյալ, այդ ժամանակ կանաչ տարածքը ավերել են: Ոստիկանության Իջեւանի բաժնից այսօր`ապրիլի 10-ին տեղեկացանք, որ կանաչապատ տարածքը վնասելու վերաբերյալ Խաժակ Թանանյանի դիմումի hիման վրա նյութեր են նախապատրաստվում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 10/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM