Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի սահմանագոտու փոքրիկները սպառնացել են «Կարմիր գլխարկի» գայլին

Իջեւանի մշակույթի տան «Հեքիաթ» մանկապատանեկան թատրոնն Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար, Խաշթառակ, Ենոքավան, Աչաջուր, Այգեհովիտ, Սեւքար գյուղերի մանկապարտեզներում անվճար բեմադրել է թատերական ներկայացում: Այն բաղկացած է 3 մասից,սկզբից շոու են ներկայացրել հեքիաթ հերոսները՝ Միկի Մաուսը, Սպունգ Բոբը, Վինի Թուխը, Բադիկը, հետո ցուցադրվել է տիկնիկային թատրոն, ապա՝ «Կարմիր գլխարկը» թատերական ներկայացումը: Թատերախմբի գործունեության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում`գյուղեր այցելությունների հետ կապված, հոգացել է Իջեւանի քաղաքապետարանը: Փոքրիկ հանդիսատեսները բուռն են արձագանքել ներկայացմանը: «Հեքիաթ»  մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գայանե Չապուխյանն ասաց, որ սահմանագոտու մանուկները թատրոնի ժամանակ աշխույժ արձագանքելով` սպառնալիքներ էին ասում «Կարմիր գլխարկի» չար գայլին: Նա հայտնեց,  որ իրենք ամանորի առթիվ պատրաստում են «Ձմեռային հեքիաթ»  ներկայացումը ,որի մեջ ներգրավված է 15 երեխա: Դեկտեմբերի 20-25-ը Իջեւանի մշակույթի տանն այդ ներկայացումը անվճար կբեմադրվի Իջեւան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-5 դասարանների աշակերտների եւ քաղաքի մանկապարտեզների սաների համար:

Հրապարակվել է։ 16:00 26/11/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia