ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի շուկայի հարակից տարածքում հետիոտնի անցման խնդիրը չլուծվեց

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ 2015թ. Իջեւանի շուկայի դիմաց, միջպետական ավտոճանապարհին բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը: Անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով, խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում: Նախկինում հարցրել ենք Տավուշի մարզպետին, թե ինչու այդ հատվածում լուսացույց չի տեղադրվում: Հ. Աբովյանը պատասխանել է, թե նախատեսվում է այդտեղ հետիոտնի վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել: Այդ անցումը չի կառուցվել, լուսացույց չի տեղադրվել, անցորդները շարունակում են խանգարել միջպետական ավտոճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին: 2017թ.մայիսի 10-ին Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ, ի նշան բողոքի, Իջեւանի շուկայի մոտ փակել են միջպետական ավտոճանապարհը: Նշված բետոնյա արգելապատնեշները հանելը ճանապարհ փակողների պահանջներից մեկն էր: Իջեւանի շուկայի հարակից հատվածում հետիոտնի անցման խնդիրը սպասում է լուծման: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 27/06/2018