Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ են կատարվե՞լ

Հուլիսի 31-ի երեկոյան Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաներից մեկը ինքնավնասում է կատարել: Մեր տեղեկություններով՝ մանկական գյուղի «ՍՕՍ մայրերից» մեկը նախատել է 14-ամյա սանուհուն, որ նա ոստիկաններին տեղեկություններ է հայտնել մանկական գյուղում կատարվածի վերաբերյալ, որի պատճառով, նախատողի խոսքերով՝ մանկական գյուղի մեկ այլ «ՍՕՍ մոր» ինքնազգացողությունը վատացել է: Աղջնակը մտել է իր սենյակ, սափրվելու ածելիով վնասել իր ձեռքը: Այդ պահին սենյակ է մտել աղջկա ընկերուհին, օգնություն կանչել, այլապես աղջիկն իրեն ավելի շատ վնաս կարող էր հասցնել: Ներկայումս ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» ոչ մանկավարժ, տղամարդ աշխատողներից մեկի կողմից մանկական գյուղի անչափահաս սանուհիների նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ: Իրավապահներից ստացված տվյալներով՝ առաջիկայում այդ առթիվ քրեական գործ կհարուցվի: Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղի» ղեկավարները ժխտում են, որ այդ մանկական գյուղում մատաղ սերնդի դաստիարակության գործը ճիշտ չի կազմակերպվում, որ անչափահաս սաների նկատմամբ անառակաբարո գործողություներ են կատարվել, ասելով, որ գործի քննությունը կամ դատավարությունը դա կհերքի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը՝ SOS Children’s Villages Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 13:55 01/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia