Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում 6-ամյա աղջկան վրաերթի ենթարկելով՝ փախուստի է դիմել

Հուլիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Տավուշի Հովք գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Արման Ծուղունյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում իրեն պատկանող «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայով Իջեւան քաղաքի Անկախության փողոցով ընթանալիս, թույլ տալով «ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955 որոշման 18-րդ կետի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների հակասող գործողություններ, իր ընթացքի ուղղության համար լուսացույցի արգելող՝ կարմիր ազդանշանը միացված լինելու պայմաններում, մուտք է գործել խաչմերուկ, որի ընթացքում վրաերթի է ենթարկել Իջեւան քաղաքի անչափահաս բնակիչ, 6-ամյա Յանա Բեջանյանին՝ նրա առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ ներկայացնող ծանր վնաս: Դրանից հետո Ա. Ծուղունյանը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Ա. Ծուղունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով եւ 244 հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 16/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia