Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իջեւանում բանակի տոնը նշանավորվեց երթով

Հունվարի 28-ին ՀՀ բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից, քաղաքի Անկախության փողոցով երթ կատարվեց դեպի զոհված ազատամարտիկների հուշակոթող: Երթին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, պետական հիմնարկությունների աշխատողներ, զինծառայողներ, Իջեւանի բնակիչներ: Իջեւանի ազատամարտիկների հրապարակում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին Տավուշի մարզպետարանի եւ Իջեւանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց: Երթի մասնակիցները ծաղիկներով խոնարհվեցին վասն հայրենյաց նահատակվածների հիշատակին: Հրապարակում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Տոնական միջոցառումը շարունակվեց Իջեւանի երաժշտական դպրոցում, ուր այդ դպրոցի սաների, մանկավարժների, Իջեւանի մշակույթի տան համույթների մասնակցությամբ համերգ կայացավ: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ՀՀ բանակի տարեդարձի առթիվ պատվոգրեր հանձնեց մի խումբ երկրապահների եւ զինծառայողների: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 29/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM