Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում բացվելու է «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդես

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն օգոստոսի 12-ին, ժամը 18-ին Իջևանի քանդակների այգում բացելու է «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» վերնագրով ցուցահանդես:, Ցուցադրվելու են հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պաստառներ եւ այլն: Իջեւանի քաղաքապետարանի եւ Տավուշի մարզպետարանի կայքերը այդ ցուցահանդեսի մասին տեղեկություններ չեն հայտնում: Այս շաբաթ Տավուշի մարզ է այցելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսին: Նա ասաց՝ ոչ: Մարզպետին հարցրինք այդ ցուցահանդեսի մասին: Նա ասաց՝ ինքը տեղյակ է, որ օգոստոսի 12-ին Իջեւանի քաղաքային այգում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կայանալու: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Լուսանկարը՝ Արփինե Երիցյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 13:56 12/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia