Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում չի գործում միկրոավտոբուսային երթուղին

Իջեւանում  դադարե լ է գործել միկրոավտոբուսային երթուղին, որը  քաղաքի կենտրոնը կապում է Իջեւանի վերին հատվածի՝ Բլբուլյան թաղամասի հետ։ Այդ  երթուղին սպասարկում է <<Իջեւանի ԲՈՒԱՏ>> ՓԲԸ-ն։ Այդ ընկերության սեփականատեր Վահե Վարդապետյանը հայտնեց, որ երթուղու ուղեւորները չեն պահպանում  կորոնավիրուսի դեմ անվտանգության կանոնները, մեքենայի ընթացքի ժամանակ հանում են բժշկական դիմակները։ Երթուղու վարորդները  վարելու ընթացքում  չեն կարողանում հետեւել, որ ուղեւորները չհանեն դիմակները։  <<Իջեւանի ԲՈՒԱՏ>>-ը նաեւ ախտահանիչ նյութերի պակաս ունի, որպեսզի կարողանա մեքենաներում ախտահանում իրականացնել։  Վ Վարդապետյանն ասաց, որ այդ երթուղու  ուղեւորների քանակը քիչ է, ստացված հասույթը բավարարում է մեքենաների գազով լիցքավորելուն։ Վ Վարդապետյանը հայտնեց, որ չեն ուզում վտանգի ենթարկել իջեւանցիների  առողջությունը,  կսպասեն   Հայաստանում  արտակարգ  դրության  ավարտին,որից հետո  կվերսկսեն ուղեւորների փոխադրումները։ Ներկայումս Իջեւանի կենտրոնից  Բլբուլյան թաղամաս մարդկանց  փոխադրումները կատարվում է սեփական ավտոմեքենաների եւ տաքսիների միջոցով։

Հրապարակվել է։ 08:45 29/05/2020