Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում ճոպանով փակել են համայնքային ասֆալտապատ փողոցը

Իջեւան քաղաքում, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի շենքի մոտակայքում, Ուսանողական փողոցում ճոպանով փակել են   ճանապարհը։ Բնակիչները դա արել  են  այդ փողոցում մեծ արագությամբ երթեւեկող  ավտոմեքենաներից  փողոցում  խաղացող երեխաներին պաշտպանելու նպատակով։ Փողոցի փակման խնդիրն առաջադրել  է Prоgress  ՀԿ  նախագահ Գեղեցիկ Գուլակյանը։ Նախկինում այդ հարցը բարձրացրել ենք  Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի առաջ, սակայն հարցը չի լուծվել։ Հոնքը ուղղելու փոխարեն, աչքն է հանվել։ Կատարվել է ինքնիրավչություն,որի վերաբերյալ իրավապահ մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն։

Հրապարակվել է։ 12:25 10/10/2019