Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իջեւանում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել երաժշտական դպրոցի նախկին տնօրեն կնոջը

Այսօր`դեկտեմբերի 10-ին, ժամը 13.10-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում մոտոցիկլը վրաերթի է ենթարկել հետիոտնին`Իջեւան քաղաքի երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, 50-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Իջեւանի ԲԿ է տեղափոխվել նաեւ մոտոցիկլի վարորդը, որը Գեղարքունիքի մարզի բնակիչ է: Ւջեւանի ԲԿ-ից տեղեկացանք, որ վերջինս  ստուգման է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա ալկոհոլ օգտագործած չի եղել: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի պետավտոտեսուչները: Նրանցից տեղեկացանք, որ վրաերթից մոտոցիկլի պլաստմասե մասը ջարդվել է, որի պատճառով առայժմ չեն կարողացել ճշտել մոտոցիկլի մակնիշը:

Հրապարակվել է։ 15:00 10/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM