CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը (ֆոտոշարք)

Այսօր`ապրիլի 17-ին երիտասարդներ են մտել Իջեւան քաղաքի ուսումնական հաստատություններ, սովորողներին կոչ արել դասադուլ անել, դուրս գալ փողոց: Ժամը 11-ի սահմաններում ցուցարար երիտասարդները քաղաքի կենտրոնում, Իջեւանի շուկայի դիմաց փակել են միջպետական ավտոճանապարհը, ապա երթով անցել միջպետական ճանապարհով: Ցուցարար երիտասարդների հետեւից անցել են Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները, այլ ավտոմեքենաներ: Ոստիկանությունը հետեւել է հասարակական կարգուկանոնի պահպանմանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 12:00 17/04/2018